Դերասան Քևին Սփեյսիի հետ 1 օր անցկացնելու հնարավորությունն աճուրդում վաճառվել է 500.000 եվրոյով

13:04 • 20.05.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Քևին Սփեյսիի հետ մի ամբողջ օր անցկացնելու հնարավորությունն amfAR-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է կես մլն եվրոյով:


Ինչպես նշում է gazeta.ru-ն, ՁԻԱՀ-ի հետազոտության ամերիկյան հիմնադրամի (amfAR) աճուրդ-երեկոն տեղի է ունեցել Կաննում:


Աղբյուրը մանրամասնում է, որ Սփեյսիի հետ մեկ օր անցկացնելու հնարավորությունը գնած մարդը կկարողանա նաև նկարահանվել «Խաղաքարտե տնակ» քաղաքական սերիալում, որում Սփեյսին գլխավոր դերակատարն է ու մարմնավորում է ԱՄՆ-ի նախագահին:

 

Նշվում է նաև, որ աճուրդի շրջանակում 450.000 եվրոյով վաճառվել է դերասան Էդրիան Բրոուդիի կտավը:

 

Դերասան Քևին Սփեյսիի հետ 1 օր անցկացնելու հնարավորությունն աճուրդում վաճառվել է 500.000 եվրոյով