Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել` անգղին բախվելու հետևանքով

23:00 • 20.05.16

Իսպանիայի հյուսիսային Արբիսու ավանում թեթևաքաշ ինքնաթիռ է ընկել` անգղի հետ բախման հետևանքով: Ավիավթարի հետևանքով Ֆրանսիայի 3 քաղաքացի է զոհվել` 2 տղամարդ և մեկ կին:

 

Ինչպես հայտնում է  Associated Press-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին:  Ականատեսների խոսքով` ինքնաթիռը ցած է ընկել  անգղի հետ բախվելուց հետո:

 

Օդանավն ընկել է երկու տների միջև, սակայն տեղի բնակիչներից ոչ մեկ չի տուժել:


Գործակալության տվյալներով`  թեթևաքաշ ինքնաթիռը պորտուգալական Կոիմբրիից ուղևորվելիս էր եղել ֆրանսիական Դաքս:

 

Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել` անգղին բախվելու հետևանքով