Շրի Լանկայում ջրհեղեղի և սողանքների պատճառով շուրջ կես մլն մարդ է տուժել

19:36 • 20.05.16

Շրի Լանկայում անսպասելի ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվն ուրբաթ  հասել է 63-ի: Ինչպես հաղորդում է Сhina.org.cn կայքը`ավելի քան 450 000 մարդ տուժել է ջրհեղեղների հետևանքով:

 

Ամենից շատ զոհեր գրանցվել են երկրի կենտրոնական Կեգալլա շրջանում: Այնտեղ մահվան 34 դեպք է գրանցվել:


Հաղորդվում է, որ ջրհեղեղից տուժած շրջաններից մեկում 144 մարդ է մնացել փլատակների տակ: Աղետից տուժել են երկրի տարբեր շրջաններ:


Ջրի մակարդակը շարունակում է աճել հորդառատ անձրևների պատճառով, ինչն էլ բարդացնում է բանակայինների աշխատանքը: Գետի ափերին բնակվող մարդկանց տարհանել են:


Նախօրեին հաղորդվում էր, որ սողանքների հետևանքով շուրջ 200 ընտանիք անհետ կորած է համարվում:


 

Շրի Լանկայում ջրհեղեղի և սողանքների պատճառով շուրջ կես մլն մարդ է տուժել