Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինությանը և երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

18:50 • 21.05.16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին. տեղեկացնում է  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինությանը և երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր