Բաղդադում հակակառավարական ցույցեր են ընթանում. ցուցարարների շրջանում զոհեր կան

21:10 • 21.05.16

Բաղդադում հակակառավարական ցույցերի ժամանակ մի քանի ցուցարարներ են սպանվել: Այս մասին հայտնում է DW.com-ը` վկայակոչելով Իրաքի մայրաքաղաքի բուժծառայությունները:

 

Հաղորդվում է, որ  հրազենային վնասվածքից առնվազն 4 ցուցարար է մահացել, տուժել է ևս 90 մարդ: Մարդկային կորուստներ են գրանցվել, երբ ուժայինները կրակ են բացել ցույցի մասնակիցների ուղղությամբ: 


«Կանաչ գոտուց» ցուցարարներին հեռացնելու համար, որտեղ տեղակայված են պետական հաստատություններն ու դեսպանությունները, իրավապահները  մարտական փամփուշտներ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ ր արցունքաբեր գազ են կիրառել:


Նախօրեին հազարավոր ցուցարարներ, ովքեր շիա արմատական առաջնորդի կողմնակիցներն ու հակակոռուպցիոն բարեփոխումներ անելու կառավարության անկարողությունից դժգոհ բնակիչներն են, գրոհել էին «կանաչ գոտին» և մի քանի ժամ մնացել են այնտեղ:

 
 

Բաղդադում հակակառավարական ցույցեր են ընթանում. ցուցարարների շրջանում զոհեր կան