Սիցիլիայում ժայթքել է Եվրոպայի խոշորագույն հրաբուխը (տեսանյութ)

19:11 • 21.05.16

Մայիսի 21-ի գիշերը Իտալիայում ժայթքել է Եվրոպայի ամենաբարձր Էթնա հրաբուխը: Lenta.ru-ի փոխանցմամբ` ժայթքումները մի քանի ժամ են տևել և ուղեկցվել են մոխրի արտանետումներով ժայռի հարավարևելյան կողմում և լավայի ժայթքմամբ` արևմտյան:

 

Աննախադեպ քանակությամբ մոխիր է նստել հրաբխի հարևանությամբ գտնվող երեք գյուղերում` Պեդարա, Վիագրանդե և Ջիարրե:


Էթնա հրաբուխը գտնվում է Սիցիլիա կղզում: Այն ունի 3328 մետր բարձրություն և համարվում է ամենաակտիվն ու խոշորագույնը Եվրոպայում գործող հրաբուխներից: Անցյալ անգամ հրաբուխը ժայթքել էր 2015-ի դեկտեմբերի 3-ին: Ընդհանուր առմամբ, Էթնան ժայթքել է շուրջ 200 անգամ:

 

Սիցիլիայում ժայթքել է Եվրոպայի խոշորագույն հրաբուխը (տեսանյութ)