Ֆրանսիայում զիկա վիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել
Ֆրանսիայի Մարտինիկա շրջանում գրանցվել է զիկա վիրուսից մահացության առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը` մեջբերելով առողջապահության ոլորտի պաշտոնական ներկայացուցիչներին:
«84-ամյա հիվանդը հիվանդանոց է տեղափոխվել Գիյեն- Բարրեի համախտանիշով և 10 օր բուժվել է ինտենսիվ խնամքի բաժանմունքում», -հաղորդել է գործակալության աղբյուրը` նշելով, որ զիկայով վարակված լինելը բացահայտվել է անցյալ շաբաթվա վերջին միայն:
Որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ զիկա վիրուսի և Գիյեն- Բարրեի համախտանիշի միջև որևէ կապ կա, որի դեպքում իմունային համակարգը հարձակում է գործում նյարդային համակարգի վրա:










