Մեքսիկայի մայրաքաղաքում բնապահպանական տագնապ է հայտարարվել

11:37 • 21.05.16

Մեխիկոյի իշխանություններն ուրբաթ օրը կրկին քաղաքում բնապահպանական տագնապի առաջին փուլ են հայտարարել, ինչի առնչությամբ շաբաթ օրը նոր սահմանափակումներ են մտցվել անձնական ավտոտրանսպորտից օգտվելու հարցում, գրում է РИА Новости-ն:


Շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ օդի որակն այժմ գնահատվում է որպես շատ վատ, ստեղծվել են բոլոր պայմանները մթնոլորտում աղտոտող մասնիկների տարածման համար:

 

Նման պայմաններում քաղաքային իշխանություններն ավտոտրանսպորտի օգտագործման սահմանափակման ծրագիր են ներդրել, որի համաձայն շաբաթ օրերին չեն կարողանա երթևեկել 3,4,9 և 0 թվերով ավարտվող համարներով մեքենաները: Բացի այդ, քաղաքային ձեռնարկություններին հանձնարարվել է 30-40 տոկոսով կրճատել մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները:

 

Բնապահպանները նաև կոչ են արել բնակիչներին խուսափել մաքուր օդում գործունեությունից:

 

Ավելի վաղ իշխանությունները Մեխիկոյում ապրիլի 5-ից մինչև հունիսի 30-ն արգելք էին սահմանել շաբաթը մեկ օր մասնավոր մեքենաների օգտագործման համար:

Մեքսիկայի մայրաքաղաքում բնապահպանական տագնապ է հայտարարվել