Ռաքքայում 70 գրոհային է սպանվել իրար վրա կրակելու հետևանքով

23:29 • 21.05.16

Ռաքքայում  «Իսլամական պետության» տարբեր գումարտակներ սկսել են իրար վրա կրակել: Որոշ տվյալների համաձայն, սպանվել է 70 գրոհային՝ հաղորդում է RIA Novosti-ին:


«Հենց Ռաքքայի ներսում գտնվող ականատեսների հաղորդագրություններից ելնելով՝ Ալ-Բաղդադիի և Ալ-Գազիմի գումարտակների գրոհայինների միջև կատաղի բախումներ են եղել, որի հետևանքով սպանվել է 70 գրոհային: Ինչպես հաղորդվում է, բոլոր սպանված գրոհայինները Սիրիայի քաղաքացիներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրությունում: 

 

 

Ռաքքայում 70 գրոհային է սպանվել իրար վրա կրակելու հետևանքով