Թրամփը խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում թույլ տալ զենքի կրումը

11:22 • 21.05.16

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վստահեցրել է զենքի սեփականատերերին, որ իր ընտրվելու դեպքում չեն լինի վայրեր, որտեղ կարգելվի զենք կրելը, հայտնում է Reuters-ը:

 

Նա որպես օրինակ է բերել Թենեսի նահանգում 2015 թվականին չորս ծովային հետևակների սպանությունը, որը տեղի էր ունեցել զենքից ազատ գոտում:

 

Հանրապետականն իր հայտարարությունն արել է Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում Ազգային հրաձգային ասոցիացիայի համագումարի ընթացքում:

 

Թրամփը հայտարարել է, որ կպաշտպանի զենք կրելու սահմանադրական իրավունքը: Նա մեղադրել է Դեմոկրատական կուսակցությունից իր հակառակորդ Հիլարի Քլինթոնին այդ իրավունքը սահմանափակելու ցանկության համար։

 

 

 

 

Թրամփը խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում թույլ տալ զենքի կրումը