Երևանում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով 24-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. Shamshyan.com

09:34 • 21.05.16


 

Երևանում մայիսի 20-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը` Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով երիտասարդ տղայի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

Իրավապահները պարզել են, որ գլխի մասում հրազենային վնասվածք ստացած երիտասարդը Շահումյան 17 փողոցի թիվ 5 տան բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

 

Նրա տանը հայտնաբերվել է նաև հրազեն, որը քննիչի որոշմամբ առգրավվել է: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

 

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։


 

 

Երևանում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով 24-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. Shamshyan.com