ԱՄՆ-ում մոտ 300 կնոջ մոտ զիկա վիրուս է հայտնաբերվել

01:23 • 21.05.16

ԱՄՆ-ում մոտավորապես 300 հղի կանանց մոտ հայտնաբերվել է զիկա վիրուս, ինչի մասին վկայում են hիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները:


Մինչև հիմա տվյալներ չէին հրապարակվել ԱՄՆ-ում զիկա վիրուսով հիվանդ հղի կանանց  թվի վերաբերյալ:


Նշենք, որ վիրուսը փոխանցվում է մոծակների խայթոցի և սեռական հարաբերությունների ճանապարհով:


Հղի կանանց վարակման դեպքում վիրուսը կարող է ազդել պտղի շնչառական ֆունկցիաների վրա, ինչպես նաև գլուխը կարող է լինել փոքր չափերի և ունենալ զարգացման խնդիրներ:
 

 

ԱՄՆ-ում մոտ 300 կնոջ մոտ զիկա վիրուս է հայտնաբերվել