Չիլիում տղամարդը նետվել է առյուծների վանդակը՝ փորձելով ինքնասպան լինել (լուսանկար)

13:09 • 22.05.16

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի կենդանաբանական այգում տեղի է ունեցել արտակարգ պատահար. ինքնասպան լինել ցանկացող տղամարդը մերկացել է ու նետվել առյուծների վանդակը:

Ինչպես նշում է  The New York Daily News-ը, գիշատիչները հարձակվել են տղամարդու վրա ու  գրեթե հոշոտել նրան: Այգու անվտանգության ծառայության աշխատողները կրակել ու սպանել են առյուծներին, ինչից հետո 20-ամյա երիտասարդին մահամերձ վիճակով տեղափոխել են հիվանդանոց:

Աշխատողները պատմել են, որ արտակարգ պատահարի ժամանակ իրենք չեն ունեցել քնաբեր, ուստի ստիպված են եղել իսկական փամփուշտներով կրակել ու սպանել կենդանիներին:

Չիլիում տղամարդը նետվել է առյուծների վանդակը՝ փորձելով ինքնասպան լինել (լուսանկար)