Եգիպտոսի նախագահը մեկնաբանել է եգիպտական ինքնաթիռի կործանումը

15:44 • 22.05.16

Եգիպտոսի նախագահ Աբդեն Ֆաթահ աս-Սիսին լրատվամիջոցներին խնդրել է չշահարկել եգիպտական EgyptAir ավիաընկերության՝ Միջերկրական ծովում ինքնաթիռի կործանման տեղեկությունները. հայտնում է gazeta.ru-ն:


«Այս պահին բոլոր սցենարներն էլ հավանական են:  Շատ կարևոր է, որ մենք խոսում ենք այն մասին, որ կործանման որոշակի սցենար կա»,-հաղորդել է աս-Սիսին:


Եգիպտոսի նախագահն իր խոսքում նշել է, որ քննությունը կարող է շատ ժամանակ պահանջել, սակայն ոչ ոք չի կարող թաքցնել փաստերը:

EgyptAir ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռը, որը թռել էր Փարիզից դեպի Կահիրե, մայիսի 19-ի առավոտյան անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռում եղել էր 66 մարդ:

Եգիպտոսի նախագահը մեկնաբանել է եգիպտական ինքնաթիռի կործանումը