Էվերեստը նվաճած լեռնագնացները մահացել են հետդարձի ճանապարհին

10:50 • 22.05.16

Աշխարհի ամենաբարձր կետը՝ Էվերեստը, նվաճած 2 լեռնագնացներ մահացել են այն իջնելու ճանապարհին:

Ինչպես նշում է lenta.ru-ն, նրանցից մեկը՝ 35-ամյա Էրիկ Առնոլդը, եղել է Նիդեռլանդների, իսկ մյուսը՝ Մարիա Ստրիդոմը, Ավստրալիայի քաղաքացի:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2 լեռնագնացներն էլ մահացել են թթվածնային անբավարարությունից: Նշվում է, որ նրանք 2-ն էլ ընթացիկ տարում Էվերեստի վրա զոհված առաջին լեռնագնացներն են: Թե երբ են նրանց մարմինները իջեցվելու լեռան վրայից, հայտնի չէ:

Էվերեստը նվաճած լեռնագնացները մահացել են հետդարձի ճանապարհին