Վերջ տվեք լաց ու կոծին՝ ես եմ պատասխանատու Իսրայելի անվտանգության համար. Նեթանյահուն՝ պաշտպանության նախարարի հրաժարականի մասին

23:37 • 22.05.16

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի` ուրբաթ օրը տված հրաժարականից հետո հանդես եկել հայտարարությամբ։

Նա այդ հայտարարությունն արել է՝ ի պատասխան իսրայելցի ռազմական լրագրողի, ով եթերում ասել է, թե ինքն այլևս կասկածում է իր երեխաների` Իսրայելում մնալու հարցում, տեղեկացնում է timesofisrael.com-ը: 

«Վերջ տվեք լաց ու կոծին: Ես եմ պատասխանատու Իսրայելի անվտանգության համար: Վերջին երկու տարիներին ես լավ եմ կատարել իմ աշխատանքը, և այն այդպես էլ կշարունակվի: Իմ գնահատականը իմ խոսքերը չեն, այլ՝ իմ գործողությունները»,- Չեխիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է Իսրայելի վարչապետը:

Վերջ տվեք լաց ու կոծին՝ ես եմ պատասխանատու Իսրայելի անվտանգության համար. Նեթանյահուն՝ պաշտպանության նախարարի հրաժարականի մասին