Լոռու մարզում լճից դուրս բերված երեխան մահացած է եղել

10:41 • 22.05.16

Մայիսի 21-ին, ժամը 21.14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Անտառաշեն գյուղում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 2007 թ. ծնված Ա. Ա.-ն ընկել է Անտառաշեն գյուղի մոտակայքում գտնվող ՀԷԿ-ի լիճը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխան լճից դուրս է բերել տեղի ուժերով (անգիտակից վիճակում): Պարզվել է, որ Ա. Ա.-ը մահացած է:
 

Լոռու մարզում լճից դուրս բերված երեխան մահացած է եղել