Թուրքիան ԵՄ անդամ կդառնա 3000 թվականից ոչ շուտ. Քեմերոն
Բանակցությունների նման տեմպերն պահպանելու դեպքում Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա 3000 թվականից առաջ. ինչպես տեղեկացնում է tass.ru-ն, նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Անգամ մոտ ապագայի պլաններում հավանական չէ, որ Թուրքիան ԵՄ-ի անդամ դառնա: Նրանք հայտ են ներկայացրել 1987 թվականից: Գործընթացի նման արագության դեպքում նրանք կմիանան երևի 3000 թվականին, եթե հավատանք վերջին կանխատեսումներին»,-ասել է նա:
Քեմերոնի հայտարարությունը հնչել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի համար հունիսի 23-ին նշանակված հանրաքվեի արշավի ընթացքում:
Այս կերպ Բրիտանիայի վարչապետը կողմ է արտահայտվել Բրյուսելի հետ հարաբերությունների պահպանմանը՝ մեկնաբանելով Պահպանողական կուսակցությունից իր ըդդիմախոս Փենի Մորդոնտի խոսքերը:
Գործիչն ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիան ԵՄ-ի անդամ կդառնա առաջիկա 8 տարիների ընթացքում և Մեծ Բրիտանիան, մեծ հաշվով, ոչինչ անել չի կարողանա, դա կանխելու համար:
«ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները քարոզարշավի ընթացքում մոլորության մեջ են գցում իրենց հայտարարություններով»,-ասել է Քեմերոնը՝ հավելելով, որ Բրիտանիան, ինչպես ԵՄ մյուս երկրները, իրավունք ունի վետո կիրառել այլ պետությունների անդամակցության հարցում:










