Ալավերդիում հրազենային վիրավորմամբ հիվանդանոց տեղափոխվածը մահացել է (տեսանյութ)

13:41 • 23.05.16

Մայիսի 21-ին` ժամը 08.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Էդուարդ Պողոսյանը մահացել է:
 

Հիշեցնենք,մայիսի 19-ին` ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:


Նույն օրը, ժամը 4.35-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկի 22 շենքի բակում հայտնաբերել է 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի դիակը:

Ըստ բժշկի տեղեկանքի` Էդուարդ Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:


 

Ալավերդիում հրազենային վիրավորմամբ հիվանդանոց տեղափոխվածը մահացել է (տեսանյութ)