Այսօր տեղի կունենա «Տաք ջրերում» խեղդվածներից մեկի հուղարկավորությունը
Քաշաթաղի «Տաք ջրեր» կոչվող լճում, որտեղ օրերս ողբերգական դեպք էր տեղի ունեցել՝ խեղդվելէր երեք մարդ, Tert.am-ին Տեղ գյուղի գյուղապետ Սաղաթել Գալստյանն ասաց. «Մեկը մտել է, մնացել, էն մեկն էլ է մտել, էն մեկն էլ, չորրորդը նոր կարողացել ա իրան գցի պատի վրան»։
Գյուղապետը տեղեկացրեց, որ դեպքի վայրում եղել է 8-9 հոգի։
Հիշեցնենք, որ հաղորդվել էր, որ լողավազանից դուրս են բերվել Հայաստանի քաղաքացիներ, 31-ամյա Արտեմ Բուլբուլյանի, 25-ամյա Կարեն Ալավերդյանի և ԼՂՀ-ի քաղաքացի, 25-ամյա Գրիշա Առուստամյանի դիերը:
Հանգստյան օրերին այս դեպքի հետ կապված, որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, որ սյունեցիները խեղդվել են լճի գազային արտանետումներից, կա նաև վարկած, որ լիճը «քաշող» հատկություն ունի: Գյուղապետն այս կապակցությամբ ասաց.«Հստակ ոչ մեկը չի իմանում , դիակները տարել են Ստեփանակերտ, հլը որ Ստեփանակերտում նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանը չի եկել:Մտել են ջրի մեջ` մնացել ։ Թե ինչից ա եղել, դեռ հլա հայտնի չի»:
Գյուղապետը նշեց, որ զոհերից մեկը Քաշաթաղից է, մյուսը` Գորիսից:
Այսօր Տեղ գյուղում տեղի կունենա 35-ամյա Արտյոմ Բուլբուլյանի թաղման արարողությունը:










