Բազմաթիվ փրկարարական խմբեր են աշխատում այս պահին. ահազանգերը շատ են. Հովհաննես Խանգելդյանը՝ քամու վնասների մասին

16:23 • 23.05.16

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ վնաս է հասցրել ժամը 15:00-16:00 ընկած ժամանակահատվածում գրանցված ուժեղ քամին, ասաց, թե այս պահին վնասների մասին տեղեկություններ չունեն:


«Ահազանգերը շատ-շատ են: Բազմաթիվ փրկարարական խմբեր են աշխատում այս պահին: Վնասների մասին կհաղորդենք ավելի ուշ»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:
 

Բազմաթիվ փրկարարական խմբեր են աշխատում այս պահին. ահազանգերը շատ են. Հովհաննես Խանգելդյանը՝ քամու վնասների մասին