Հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած Գյումրու միկրոավտոբուսի ավտովթարի դեպքի առթիվ

15:46 • 23.05.16

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած  ավտովթարի դեպքի առթիվ։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Դարբինյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի  միկրոավտոբուսը  Գյումրի քաղաքի թիվ 9ա շենքի դիմացի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մեղատյա էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ  վարորդը և ևս  7 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար, նշանակվել են փորձաքննություններ։
 

Հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած Գյումրու միկրոավտոբուսի ավտովթարի դեպքի առթիվ