Ավստրիայում նախագահական ընտրությունների ելքը կորոշվի փոստով ուղարկված քվեների հաշվարկի արդյունքում
Ավստրիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում հաշվվել են բոլոր քվեաթերթիկները: Թեկնածուների քվեների միջև տարբերությունը 4% է, հաղորդում է BBC-ի գործակալությունը:
Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության տվյալների, «Ավստրիական ծայրահեղական ազատություն» կուսակցության թեկնածու Նորբերթ Հոֆերի օգտին քվեարկել է ընտրողների 51,9%-ը, այն դեպքում, երբ «Կանաչների» կուսակցության նախկին ղեկավար Ալեքսանդր Վան դեր Բելլենի օգտին իրենց ձայներն են տվել 48,1%-ը:
Ակնհայտ է, որ ամեն ինչ կորոշվի այն բանից հետո, երբ երկուշաբթի կհաշվվեն փոստի միջոցով քվեարկած 750 հազար ընտրողների ձայները, ինչը կազմում է ընտրողների մոտավորապես 12%-ը:
Նշենք, որ երկրում ընտրելու իրավունք ունի 6,4 մլն քաղաքացի:










