Բրազիլիայում հազարավոր մարդիկ պահանջել են նախագահի պաշտոնակատարի հրաժարականը

11:10 • 23.05.16

Բրազիլիայում պաշտոնից հեռացված նախագահ Դիլմա Ռուսեֆի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Սան Պաուլոյի և Ռիո դե Ժանեյրոյի փողոցներ` արգելափակելով երթևեկությունը: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհ են նախագահի պաշտոնակատար Միշել Թեմերի գործողություններից, գրում է BBC-ն:

 

Նրա հրաժարականը պահանջող ակտիվիստները մոտեցել են Սան Պաուլոյում գտնվող նախագահական նստավայրին։ Անձամբ նախկին փոխնախագահը մի քանի ժամ առաջ էր լքել իր նստավայրը` մեկնելով մայրաքաղաք:
 

Սան Պաուլոյում ակցիայի մասնակիցների թիվը գնահատվել է 2000։ Ռիոյում բողոքի ակցիային մասնակցել է մոտ 1000 մարդ:

 

Թեմերը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել միայն 10 օր առաջ, սակայն նրա դեմ արդեն մի քանի բողոքի ակցիա է կազմակերպվել:


Կառավարությունը խոստացել է վերականգնել Մշակույթի նախարարությունը, որը Թեմերը պատրաստվում էր միավորել Կրթության նախարարության հետ: Այդ նախագիծն առաջացրել էր մշակույթի գործիչների ծայրահեղ բացասական արձագանքը:
 

Բացի այդ, Թեմերին քննադատում են նրա համար, որ նա ժամանակավոր կառավարությունը ձևավորել է միայն սպիտակամաշկ տղամարդկանցից:

 

Բրազիլիայում հազարավոր մարդիկ պահանջել են նախագահի պաշտոնակատարի հրաժարականը