Գյումրիի միկրոավտոբուսի վթարի հետևանքով 8 տուժածներից 3-ին վիրահատել են

11:01 • 23.05.16

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածք ստացած 9 քաղաքացի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:


«Տեղափոխվելուց հետո պարզվել է, որ մեկն արդեն մահացել է: Մյուս 8-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ունեն: Վիրավորներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուս 4-ը՝ վնասվածքաբանական բաժանմունքում»,-հաղորդեց մամուլի խոսնակը:


Նրա խոսքով՝ 8 տուժածներից 3-ին արդեն վիրահատել են, հիվանդների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծանր կայուն: Հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում, դրական դինամիկա է նկատվում:


Հիշեցնենք, որ մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, ինչը հետևանքով 8 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, 1-ը մահացել է:

 

Գյումրիի միկրոավտոբուսի վթարի հետևանքով 8 տուժածներից 3-ին վիրահատել են