Իրաքում ԻՊ-ը մահապատժի է ենթարկել իր 8 համախոհներին՝ դասալքության մեղադրանքով

12:41 • 23.05.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրենց 8 համախոհներին մահապատժի են ենթարկել իրաքյան Էր-Ռութբա քաղաքի մոտակայքում։


Ինչպես տեղեկացնում է Sputnik-ը, այդ մասին հայտնել է Մոսուլում գտնվող աղբյուրը։


Նրա խոսքով՝ ԻՊ-ի զինյալները մահապատժի են ենթարկել իրենց 8 համախոհներին, որոնք փախել են Էր-Ռութբա քաղաքում իրաքյան անվտանգության ուժերի դեմ կռվից։ Դրանից հետո «ԻՊ-ի շարիաթի դատարանը» վճռել է նրանց մահապատժի ենթարկել՝ Մոսուլից 50 կմ հեռու գտնվող Թալ-Աֆար քաղաքում հրուշակեղենի պատրաստման վառարանում ողջ-ողջ այրելու միջոցով։

 

Նրանց դիերը փողոցներ են նետվել։ Աղբյուրը հավելել է, որ մահապատիժը տեղի է ունեցել քաղաքի բնակիչների ու ԻՊ-ի զինյալների աչքի առաջ։

 

Անցյալ շաբաթ Իրաքի բանակը հաղորդել էր ԻՊ-ի զինյալներից Էր-Ռութբան ամբողջությամբ ազատագրելու մասին։ Քաղաքը գրավվել էր 2014 թվականին։

Իրաքում ԻՊ-ը մահապատժի է ենթարկել իր 8 համախոհներին՝ դասալքության մեղադրանքով