Նախագահն աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին

17:57 • 23.05.16

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։

Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»։

 

Նախագահն աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին