Իտալիայում հարբած ներգաղթյալը ոստիկանի համազգեստ է հագել ու սկսել ստուգել անցորդների փաստաթղթերը

10:43 • 23.05.16

Իտալական Ֆլորենցիա քաղաքի արվարձաններիրց մեկում տեղի է ունեցել ուշագրավ դեպք. մարոկկացի ներգաղթյալը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանական համազգեստ է հագել ու սկսել է ստուգել քաղաքային զբոսայգի մտնող բոլոր անցորդների փաստաթղթերը:


Ինչպես նշում է italia-com.ru կայքը, ստուգման ենթարկված 2 կին, նկատելով, որ «ոստիկանը» հազիվ է կարողանում ոտքի վրա կանգնել,  ոստիկանություն են կանչել: Իրական իրավապահների ժամանումից հետո 28-ամյա ներգաղթյալը դիմադրություն է ցույց տվել ու կռիվ սարքել:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդը նախքան այս միջադեպը մի քանի անգամ արդեն հասցրել էր հայտնվել ոստիկանական բաժանմունքում: Իսկ այն, թե որտեղից էր նրան հաջողվել ոստիկանական համազգեստ ձեռք բերել, դեռ հայտնի չէ: