Պայմանագրերի որոշ մասը կնքված է, կփորձենք արագ տեղափոխել ՀՀ. Սեյրան Օհանյանը՝ հայ-ռուսական վարկային համաձայնագրով ՀՀ ներկրվող սպառազինության մասին

19:06 • 23.05.16

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք չի կիրառել, դա սուտ է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված նման լուրերին: 


«Ադրբեջանական կողմն առաջին հերթին պետք է պատասխան տա այն հանցագործությունների համար, տեռորիստական ահաբեկչական հանցագործությունների կատարման համար: Հայկական կողմից հնարավոր ամեն ինչն արվել է, որ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը խոցման տակ չգտնվի, այդ ամենը հերյուրանքներ են, այդ ամենը սուտ է»,- շեշտեց Սեյրան Օհանյանը: 


Ինչ վերաբերում է ռուսական 200 միլիոն վարկի դիմաց Հայաստանին տրվելիք սպառազինությանը, որը, սակայն, դեռևս չի ներմուծվել, Սեյրան Օհանյանն ասաց. «Մենք աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասն արդեն իսկ կնքված է, խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է, աշխատում ենք, որ արագացված տեմպերով... Այդ միջոցների որոշ մասը պատրաստ վիճակում են, կփորձենք արագ տեղափոխել Հայաստան»:

 

 

Պայմանագրերի որոշ մասը կնքված է, կփորձենք արագ տեղափոխել ՀՀ. Սեյրան Օհանյանը՝ հայ-ռուսական վարկային համաձայնագրով ՀՀ ներկրվող սպառազինության մասին