Բրիտանացի զինվորն ուշագնաց է եղել զորահանդեսի ժամանակ (լուսանկարներ)
Միացյալ Թագավորության բանակի հեծելազորի զորագնդերից մեկը` Լույսի վիշապազորը (Light Dragoons), հանդիսավոր կերպով նշել է հիմնադրման 300- ամյակը, երբ շարքում կանգնած զինվորներից մեկն ուշագնաց է եղել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Յորքշիրում: Զինվորը, ում անունը չի հրապարակվել, գիտակցությունը կորցրել է անմիջապես զորահանդեսի ժամանակ` իր ծառայակիցների աչքի առաջ ընկնելով գետնին:
Մինչ ողջ զորախումբն առանց որևէ արձագանք տալու շարունակել է զգաստ կանգնած մնալ` զինվորներից մեկն օգնության է շտապել անգիտակից վիճակում գտնվող ընկերոջը:

















