Թաիլանդում առնվազն 17 աշակերտուհի է մահացել հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով

09:48 • 23.05.16

Թաիլանդի հյուսիսային Չիանգրայ նահանգի աղջիկների դպրոցի հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով 3-13 տարեկան առնվազն 17 աշակերտուհի է մահացել, գրում է France Presse գործակալությունը:

 

«Հրդեհը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 23:00-ին: 17 աղջիկներ մահացել են, 2-ը համարվում են կորած, 5-ը լուրջ այրվածքներ են ստացել»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչ Փրայադ Սինգսինը։
 

Դպրոցական հանրակացարանում ապրում են 3-13 տարեկան աղջիկներ:

 

Հրեդհի առաջացման պահին շենքում եղել է 38 աղջիկ: «Ոմանք քնած չեն եղել և կարողացել են փախչել: Մյուսները քնած են եղել և չեն կարողացել դուրս գալ, այդ պատճառով էլ այդքան զոհեր են եղել»,- ասել է տեղի նահանգապետի տեղակալ Արկոմ Սուկապանը:
 

Համաձայն ոստիկանության տվյալների` հրդեհն արդեն մարվել է, դրա առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն:


 

Թաիլանդում առնվազն 17 աշակերտուհի է մահացել հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով