ԱՄՆ-ն ամբողջությամբ չեղարկել է Վիետնամին մահաբեր զենքի վաճառքի էմբարգոն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկիրն ամբողջությամբ չեղարկում է Վիետնամին մահաբեր զենքի վաճառքի էմբարգոն, հաղորդում է BBC-ն:
Վիետնամ այցի ժամանակ Օբաման հայտարարել է, որ այդ քայլը «վերացնում է «սառը պատերազմի» պահպանվող հետքերը»:
Օբաման հավելել է, որ էմբարգոյի վերաբերյալ որոշումը կապված չէ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հետ:
«Այն հիմնված է մեր ցանկության վրա՝ ավարտել Վիետնամի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկարատև գործընթացը»,- ասել է նա Հանոյում:










