Ուժգին քամին մայրաքաղաքում տանիքներ է պոկել և ծառեր կոտրել. լուսանկարներ
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե մայրաքաղաքում ինչ վնաս է հասցրել ժամը 15:00-16:00 ընկած ժամանակահատվածում գրանցված ուժեղ քամին, ասաց, թե այս պահին վնասների մասին տեղեկություններ չունեն:
«Ահազանգերը շատ-շատ են: Բազմաթիվ փրկարարական խմբեր են աշխատում այս պահին: Վնասների մասին կհաղորդենք ավելի ուշ»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Նշենք, որ ուժեղ քամին վնասել է նաև Ազգային ժողովի այգին: Tert.am-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են խորհրդարանի աշխատակիցները հավաքում քամուց կոտրված մեծ ծառի ճյուղերը: Աշխատակիցներից մեկն ասել է, որ սա այգու միակ ծառն է, որին վնաս է հասցվել:
Նշենք նաև, որ ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր մայրաքաղաքի տարբեր հատվածներից լուսանկարներ են հրապարակել, թե ինչպես է քամին ծառեր կոտրել և տանիքներ վնասել:














