Նոր մանրամասներ՝ Գյումրիում վթարված միկրոավտոբուսի տուժածների առողջական վիճակի մասին

16:22 • 24.05.16

Մայիսի 23-ին Գյումրիում միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների մոտ դրական դինամիկա է նկատվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:


«Ընդհանուր համայցից հետո որոշվել է՝ մայիսի 23-ին ՃՏՊ-ի հետևանքով «Գյումրի» բժշկական կենտրոն ընդունված և վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող 1977 թվականին ծնված Արկադի Սահակյանին տեղափոխել վնասվածքաբանության բաժանմունք: Վերջինիս մոտ ախտորոշվել էր՝ զույգ թիակների փակ բազմաբեկորային կոտրվածք տեղաշարժով: Գլխի բազմակի սալջարդ վերքեր: Մարմնի բազմաթիվ քերծվածքներ: Առողջական վիճակը միջին ծանրության է»,-տեղեկացրեց Նարեկ Կիրակոսյանը:


Նրա խոսքով՝ այս պահին վերակենդանացման բաժանմունքում շարունակում են բուժում ստանալ՝ 1973 թվականին ծնված Աշոտ Խուրշադյանը, 1973 թվականին ծնված Ազատ Խումարյանը և 1988 թվականին ծնված Էդգար Հակոբյանը:


Այս հիվանդների առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով: Իսկ 1984 թվականին ծնված Արթուր Միլիտոսյանը՝բավարար առողջական վիճակով այսօր դուրս է գրվել բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքից:


«Բժիշկների խորհրդակցությունից հետո որոշվել է վաղը՝մայիսի 25-ին, վիրահատել 1979 թվականին ծնված Արտյոմ Միլիտոսյանի վերին աջ վերջույթը: Հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է»,-տեղեկացրեց մամուլի քարտուղարը՝ նշելով, որ վնասվածքաբանական բաժանմունքում շարունակում են բուժում ստանալ 1987 թվականին ծնված Անդրե Հակոբյանը և 1989 թվականին ծնված Արկադի Դարբինյանը: Հիվանդների առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության:
 

Նոր մանրամասներ՝ Գյումրիում վթարված միկրոավտոբուսի տուժածների առողջական վիճակի մասին