Ժամանակն է սկսել Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵՄ ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունները. Լատվիայի ԱԳ նախարար
Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով գերատեսչության մամլո հաղորդագրությունը:
Բրյուսելում անցկացվող ԵՄ և «Արևելյան գործակցության» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը Լատվիայի ԱԳ նախարարը կոչ է արել Եվրամիությանը ակտիվորեն աջակցել գործակալության երկրներին, որոնց քաղաքացիները, Ռինկևիչի խոսքով, պետք է զգան ԵՄ-ի հետ համագործակցության զգալի օգտակարությունը:
Գերատեսչությունից հայտնել են, որ լատվիացի նախարարն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի հետ ասոցացման մասին համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին:










