Լոնդոնի «Արսենալ» մարզադաշտից մարդիկ տարհանվել են՝ հրդեհի պատճառով. լրատվամիջոցներ

17:19 • 24.05.16

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտից մարդիկ տարհանվել են հրդեհի մասին հաղորդագրությունների պատճառով: Այդ մասին հայտնում է բրիտանական The Sun-ը:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ տարհանումը սկսվել է այն բանից հետո, երբ խոհանոցում հրդեհ է բռնկվել: Մարզադաշտում հրդեհի առաջացման պահին եղել է մոտ 1500 մարդ: Նրանք բոլորը եկել էին ԶԼՄ-ների համար կազմակերպված միջոցառմանը:

 

Մայիսի 15-ին տարհանվել է մեկ այլ մարզադաշտ, որը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմին: Տարհանումն իրականացվել է պայթյունի վտանգի պատճառով։

Լոնդոնի «Արսենալ» մարզադաշտից մարդիկ տարհանվել են՝ հրդեհի պատճառով. լրատվամիջոցներ