Նիգերացի կինը ասել է, որ «Բոկո Հարամը» ստիպել է իրեն հանդես գալ որպես մահապարտ ահաբեկիչ

02:43 • 24.05.16

Նիգերացի մի կին հայտարարել է, որ իրեն առևանգել են «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները և հարկադրել հանդես գալ որպես մահապարտ ահաբեկիչ, տեղեկացնում է bbc.com-ը: 

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ զինյալները կնոջ առևանգել են ավտոբուսի կանգառից, մերկացրել, ապա հագցրել մահապարտի` պայթուցիկներով ամրակցված գոտի: 

Կինն ասել է, որ վերջիններս նրան փորձում էին տանել մի շուկա և այնտեղ պայթեցնել: 

Ճանապարհին մեքենան խափանվել է, և մինչ ահաբեկիչները զբաղված են եղել մեքենան կարգի բերելով՝ կնոջը հաջողվել է փախչել:

Նիգերացի կինը ասել է, որ «Բոկո Հարամը» ստիպել է իրեն հանդես գալ որպես մահապարտ ահաբեկիչ