Մեծ Բրիտանիայի վարչապետը 2.165 դոլարով օգտագործած Nissan Micra է գնել

10:22 • 24.05.16

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր իրականացրած վերջին գնման արդյունքում հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կետրոնում: Պատճառն այն է, որ աշխարհի ամենաազդեցիկ ղեկավարներից մեկը գնել է օգտագործած Nissan Micra մեքենա` դրա համար վճարելով 2.165 դոլար:



«Երբ ես զանգ ստացա ու խոսափողի մյուս կողմում լսեցի, որ դա վարչապետի գրասենյակից է` կարծեցի, թե ընկերներիս հերթական կատակն է: Բայց որքան մեծ էր զարմանքս, երբ որոշված ժամին հանդիպման եկավ ինքը` Քեմերոնը»,-մեջբերում է Al Arabiya-ն Witney Used Car Centre օգտագործված մեքենաների վաճառքով զբաղվող կենտրոնի տնօրեն Իեն Հարիսի խոսքերը:


Հարիսի խոսքով` վարչապետի անունից իրեն զանգահարած մարդը խնդրել է խանութը մեկ ժամ ուշ փակել, որպեսզի Քեմերոնը հասցնի աշխատանքից հետո գալ ու մեքենա ընտրել:



Տղամարդը մանրամասնել է, որ վարչապետը 2004թ. արտադրված մեքենան գնել է իր կնոջ` Սամանթայի համար:



 

Մեծ Բրիտանիայի վարչապետը 2.165 դոլարով օգտագործած Nissan Micra է գնել