Եվրամիությունը հետաքրքրված է Ուզբեկստանի նավթով ու գազով. Независимая Газета
Եվրամիությունը հետաքրքրված է Ուզբեկստանի էներգետիկ պոտենցիալով: Տաշքենդը ԵՄ-ի հետ համատեղ նախագծերին մասնակցելու առաջարկ է ստացել:
Կողմերի համաձայնության ձեռքբերման դեպքում դրանք կարող է ֆինանսավորել Եվրոպական ներդրումային բանկը: Այդ մասին Տաշքենդում «Ուզբեկստանի նավթն ու գազը- 2016» համաժողովի ժամանակ հայտնել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, գրում է Независимая Газета-ն:
Փորձագետները կարծում են, որ ԵՄ-ն ձգտում է պահպանել իր աշխարհաքաղաքական դիրքերը Կենտրոնական Ասիայում:
«Եվրամիության ֆինանսական հնարավորությունները կարող են անհրաժեշտ ֆինանսավորում ապահովել կայուն էներգետիկ քաղաքականության ոլորտում կոնկրետ նախագծերի համար»,- հայտարարել է Մարոշ Շեֆչովիչը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ունի միջոցներ, որոնք «կարող են ապահովել այդքան անհրաժեշտ ֆինանսավորումը կայուն էներգետիկ քաղաքականության իրականացմանն ուղղված կոնկրետ նախագծեր իրականացնելու համար»:










