Խրիստենկոն ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահ է ընտրվել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի նախագահ է ընտրվել, հաղորդում է «КазТАГ» գործակալությունը:
«Այսօր կայացել է ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի գործադիր մարմնի երկրորդ նիստը, որոշում է կայացվել ներդնել գործարար խորհրդի նախագահի պաշտոն: Այդ պաշտոնին ընտրվել է Վիկտոր Բորիսովիչ Խրիստենկոն»,- հայտարարել է Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատի խորհրդի նախագահ Աբլայ Միրզախմետովը:
Միրզախմետովի խոսքով՝ Խրիստենկոն, ով մինչև 2016 թվականի փետրվարը զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահի պաշտոնը, ընտրվել է 4 տարի ժամկետով:










