Մի կին մտել է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրավազանը, զգուշացվելուց հետո դուրս է եկել ու հեռացել

14:12 • 24.05.16

 

Այսօր մոտ ժամը 12-ի սահմաններում, երբ Երևանում հորդառատ անձրև էր մի կին ևս մտել է Հանրապետության հրապարակի ջրավազանի կենտրոնական մասը։  Ոստիկանության կողմից զգուշացվելուց հետո կինը դուրս է եկել: Այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


«Ոստիկանները բացատրել են, որ չի կարելի, դուրս է եկել»,- հայտնեցին ոստիկանությունից:


Հիշեցնենք, որ  մոտ մեկ շաբաթ առաջ  Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը ևս մտել էր շատրվանների մեջ: 

 

Մի կին մտել է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրավազանը, զգուշացվելուց հետո դուրս է եկել ու հեռացել