ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում որոշ դպրոցներ փակվել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով. NBC
ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում տասնյակ դպրոցներ տարհանվել կամ արգելափակվել են՝ հեռախոսով ստացված պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է NBC ալիքը` իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հղումով:
Ըստ լուրերի` տարհանվել են հազարավոր աշակերտներ: Նշվում է, որ ԱՄՆ-ում սպառնալիքներ են ստացել 21 նահանգներում գտնվող դպրոցները: Ընդ որում՝ որոշ նահանգներում սպառնալիքներ են ստացվել միանգամից տասը ուսումնական հաստատություններ։ Հաղորդվում է, որ ոչ մի դեպքում սպառնալիքները չեն հաստատվել:
Զանգերի մեծամասնությունը մեկ ընդհանրություն է ունեցել. դրանք եղել են ավտոմատ կերպով: Փորձագետները դեռևս չեն եկել միասնական կարծիքի տվյալ հարցի շուրջ։ Ոմանք կարծում են, որ դա պլանավորված ակցիա է եղել, մյուսները դեռևս նման ենթադրություններ չեն անում, փոխանցում է РИА Новости-ն:










