ГЛОНАСС-ի կայանները կհայտնվեն Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Նիկարագուայում

14:21 • 24.05.16

Գլոբալ նավիգացիոն արբանյակային ГЛОНАСС համակարգի ազդանշանների մոնիթորինգի ցամաքային կայանները կտեղակայվեն Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Նիկարագուայում: Այդ մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է «Роскосмос»-ի ղեկավարի տեղակալ Սերգեյ Սավելևը, գրում է РИА Новости-ն:

 

«Պատրաստվում ենք ГЛОНАСС-ի կայանները տեղակայել Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Նիկարագուայում: Խոսքը ГЛОНАСС-ի մոնիթորինգի կայանների մասին է»- ասել է նա:

 

Հայաստանում և Բելառուսում կայանները կտեղակայվեն 2016 թվականին, իսկ մյուս կայանների կառուցման ժամկետները դեռ քննարկվում են, նշել է Սավելևը:

 

 

ГЛОНАСС-ի կայանները կհայտնվեն Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Նիկարագուայում