Instagram-ի օգտատերերի կեղծ կյանքի մասին տեսանյութը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

13:55 • 24.05.16

Instagram-իրականության կեղծ էության մասին տեսանյութը, որը հրապարակվել է Facebook-ում SketchShe կատակերգակ կանանց տրիոյի էջում, համացանցի հիթ է դարձել:

 

Տեսանյութը հինգ օրվա ընթացքում դիտել են ավելի քան 21 մլն անգամ, գրում է lenta.ru-ն:

 

Տեսանյութում ավստրալուհիները ծաղրում են մարդկանց, որոնք փորձում են ցույց տալ սոցցանցերում, թե որքան երջանիկ են նրանք կյանքում՝ հաճախ չափազանցնելով իրենց ձեռքբերումների նշանակությունը:

 

Տեսանյութը ստացել է ավելի քան 270 հազար «like» և ավելի քան 225 հազար անգամ տարածվել է այլ օգտատերերի կողմից:

 

 

Instagram-ի օգտատերերի կեղծ կյանքի մասին տեսանյութը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)