Մեկնարկել է «Կոբալտ-2016» զորավարժությունը (տեսանյութ և լուսանկարներ)

14:31 • 24.05.16

Մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի կունենա «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը:


Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում կայացավ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:


Հանդիսությանը մասնակցում էին Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները:


Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:


Զորավարժության մասնակիցների պետական դրոշների բարձրացումից հետո ողջույնի խոսք ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:


Արարողությունն ամփոփվեց ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթով:


«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը, որին մասնակցում է 600-ից ավելի անձնակազմ և շուրջ 40 միավոր տեխնիկա, կավարտվի մայիսի 26-ին:





 

 

Մեկնարկել է «Կոբալտ-2016» զորավարժությունը (տեսանյութ և լուսանկարներ)