Լավրովը հայտարարել է Սիրիայում գործողությունների ընթացքում ռուսական ու ամերիկյան ուժերի համակարգման հնարավորության մասին

17:26 • 24.05.16

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է համակարգել ջանքերն ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ու քուրդ զինյալների հետ՝ Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման համար, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Մենք համոզված ենք, որ կարելի էր արագ ու արդյունավետ ազատագրել սիրիական Ռաքքան ու իրաքյան Մոսուլը, եթե մեր զինվորականներն ավելի վաղ սկսեին համակարգել իրենց գործողությունները»,-ասել է Լավրովը։

 

Նա նշել է, որ այժմ հնարավորություն կա, որ նման համակարգումը կկայանա։

 

«Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի ավիացիան և ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի ավիացիան պետք է համաժամանակորեն աշխատեն, համակարգեն ու օգնեն ցամաքում գտնվողներին դիմակայել ահաբեկչական խմբավորումներին։ Նախևառաջ, իհարկե, Սիրիայի զորքին և, իհարկե, քրդական աշխարհազորային խմբերին՝ ներառյալ «Ժողովրդավարական միություն» կուսակցության զինված թևին»,-ասել է Լավրովը։
 

Լավրովը հայտարարել է Սիրիայում գործողությունների ընթացքում ռուսական ու ամերիկյան ուժերի համակարգման հնարավորության մասին