Միջերկրական ծովում մոտ 2000 ներգաղթյալ է փրկվել

10:28 • 24.05.16

Լիբիայից Եվրոպա ուղևորվող մոտ 2.000 ներգաղթյալներ են փրկվել մայիսի 23-ին Միջերկրական ծովում։ Իտալական 2 ռազմական նավեր ընդունել են մոտ 500 ներգաղթյալի, ևս 800-ը տեղավորվել են «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նավերի վրա, մյուսները ժամանակավոր ապաստան են գտել իռլանդական ռազմական նավում, գրում է Deutsche Welle-ն:



2016թ. մարտին բալկանյան երթուղու փակումից և Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո հաճախակիացել է ծովային ուղու օգտագործումը, որով ներգաղթյալները Հյուսիսային Աֆրիկայից հայտնվում են Եվրոպայում:


Միևնույն ժամանակ, ԵՄ-ն ավելացնում է Լիբիայի ափերին ռազմական ներկայությունը` անօրինական միգրացիան կանխելու նպատակով:
 

Միջերկրական ծովում մոտ 2000 ներգաղթյալ է փրկվել