Օբաման Վիետնամում 6 դոլարով ընթրել է էժանագին ճաշարանում (տեսանյութ)

17:15 • 24.05.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Վիետնամում, զարմացրել է շատերին` ընթրելով մայրաքաղաք Հանոյի էժանագին ճաշարաններից մեկում:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Միացյալ Նահանգների ղեկավարն առանց կաշկանդվելու մտել է լեփ-լեցուն ճաշարանը, նստել ազատ սեղանիկի մոտ ու 6 դոլարի պատվեր տվել:
 

«Նրա ներկայությունն իմ ռեստորանում աննկարագրելի մեծ անակնկալ էր, որի մասին ես անգամ երազել չէի կարող: Օբաման այնքան ժպտերես ու բարեհամբույր էր բոլորիս հետ»,-պատմել է հաստատության տիրուհին` Նգույեն Թի Լյենը:

 

Հայտնի է, որ մինչ Օբաման ընթրել է, նրա թիկնազորն ու ոստիկանները շրջապատել են ճաշարանը, ինչպես նաև ժամանակավորապես փակել դրան հարող փողոցները:

 

Երբ Օբաման դուրս է եկել ճաշարանից, նրան դիմավորել է ոգևորված ամբոխը:

 


Օբաման Վիետնամում 6 դոլարով ընթրել է էժանագին ճաշարանում (տեսանյութ)