Ինդոնեզիայում գյուղերը ծածկվել են հրաբխային մոխրի շերտով (լուսանկարներ)
Ինդոնեզական Սումատրա կղզում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը, որից հետո մերձակայքում գտնվող մի քանի գյուղ ծածկվել է հրաբխային մոխրի շերտով:
Ինչպես նշում է bbc.com-ը, ժայթքման հետևանքով գրանցվել է առնվազն 7 զոհ: Փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնողական աշխատանքները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սինաբունգը 400 տարի «քնած» է եղել` նախքան 2010թ. կրկին ժայթքելը: Ամենաուժգին ժայթքումը գրանցվել է 2014թ., երբ բնական տարերքի հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ:
Նշվում է, որ Ինդոնեզիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան Հրե օղակի գոտում ու ունի 120-ից ավելի ակտիվ հրաբուխ:















