Սիրիայում գրոհայինները գործում են Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Քաթարի թելադրանքով. Ջաաֆարի

09:42 • 24.05.16

«Ջեբհաթ ան- Նուսրա» և «Ախրար աշ- Շամ» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները գործում են Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Քաթարի ֆունդամենտալիստական ռեժիմների թելադրանքով: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, փոխանցում է Вести-ն:



2016թ. մայիսի 12-ին այս խմբավորումների ահաբեկիչները հարձակվել են Համա նահանգում Զարա բնակավայրի վրա, գերեվարել են կանանց և սպանել, համաձայն տարբեր տվյալների, 70-100 խաղաղ բնակչի, հայտնել է Ջաաֆարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:



Մինչդեռ, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը նշել է, որ նման հարձակումների նպատակը երկրում հակամարտության կարգավորման ժնևյան բանակցությունների խափանումն է:
 

Սիրիայում գրոհայինները գործում են Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Քաթարի թելադրանքով. Ջաաֆարի